Մենք ողջունում ենք մեր քաղաքացիների քայլը, նրանք մեզ համար էլ են դա անում, իմ և իմ ընտանիքի համար էլ են դա անում: Մենք առաջին օրն էլ ենք ասել, որ ոստիկանությունը շնորհակալ է իրենցից, այո, մենք հաղթանակ ունենք, բա, հաղթանակ չէ՞ այն, որ օգոսոտսի 1-ից մենք ավել չենք վճարելու, բայց ամեն ինչ թող անեն իրավական դաշտում»:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում նոր նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այսօր իրենք սկսելու են շարժման վճռական փուլը: Նա տեղեկացրեց այսօր ժամը 21:00-ից հայտարարվելու է շարժման համակարգող խմբի որոշումը, որը ներկայացնելու են ժողովրդին ու ժողովրդի կարծիքը լսելուց հետո անցնելու են վճռական քայլերի:
Հուլիսի 4-ին, ժամը 4.05-ին, «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 14-րդ փողոցի տներից մեկում մահացած կին կա:
«Ֆրանսիացի օրենսդիրների հաճախակի դարձած այցերն Արցախ կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում», – նշել է վարչապետը։ Նա գոհունակություն է հայտնել 2013թ. Ֆրանսիայի ԱԺ և Սենատի մի խումբ պատգամավորների, նախկին խորհրդարանականների, մի շարք համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման կապակցությամբ:
Լյուբով Կազարնովսկայայից վարպետության դասեր են առնելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջի ուսանողները և հանրապետությունում գործող երգչախմբերը: Առաջին լսումներից Կազարնովսկայան գոհ է: Նրա խոսքով` շքեղ ձայներ կան Արցախում, որոնց հետ հետաքրքիր է և պետք է աշխատել: Վարպետության դասերի ավարտին կտրվի համերգ`դասընթացին ընդգրկված երգիչների մասնակցությամբ:
Նախկին խորհրդային տարածքում այլ երկրների համեմատ՝ Հայաստանում առկա է գոնե որոշակի բազմակարծություն, այնպես որ, քաղաքական ուժերը, կարծում եմ, կփորձեն օգուտ քաղել այս բողոքներից նախագահական ընտրություններից առաջ: Այսպիսով, եթե չլինի ծայրաստիճան լարում, եթե էլեկտրականության գների վերաբերյալ նախագահ Սարգսյանի խոստումները իրականանան եւ ցուցարարների դեմ չափազանց մեծ ճնշումներ չլինեն, կարծում եմ հնարավոր է, մի քանի շաբաթվա ընթացքում գոլորշին դուրս գա:
Երեկ Աթենքում տեղի են ունեցել վարկատուներին զիջումներ կատարելու կողմնակիցների ու հակառակորդների բազմահազարանոց ցույցեր միջազգային վարկատուների կողմից Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման պայմանների վերաբերյալ հանրաքվեի նախօրեին:
«ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 3-ին տեղի ունեցած կեղծ ոսկու գրավադրման փաստով:
Հուլիսի 3-ին բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն` նվիրված բանակի վարչության` նախորդ ամսվա արդյունքների ամփոփմանը, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Մարդիկ բողոքում են, որ տեղեկանքի համար հարկավոր է վճարել, արագացնելու համար՝ կրկնակի վճարել: Ներդրողները բողոքում են, որ ամեն թույլտվության համար իրենցից փող են ուզում, իսկ ձեզ մոտ «որոշ խախտումներ» են: Ձեզ մոտ ադմինիստրատիվ ծառայությունների աղետ է»,-ասել է նա:
«Մենք սատարում ենք Բաղրամյան պողոտայում պայքարող մեր գիտակից հայրենակիցներին: Կեցցե այն արդար Հայաստանը, որը շուտով կկառուցվի»
Իրանի ԱԳՆ ղեկավարը երեկ Youtube-ում հրապարակված տեսաուղերձում ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի կնքումը երբեք այսքան մոտ չի եղել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բազմոցին դրված էր նաև Աստվածաշունչ, և ստահակը սառնասրտորեն պատմում էր, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետև վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չարը դուրս հանել»:
Հուլիսի 4-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի 83-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան շրջել, կա զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 4-ին, ժամը 01.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41ա հասցեում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության շենքում ծուխ է նկատվում:
«Այն, որ իշխանություններն օգտվել են, որ Ռուսաստանը մի քիչ հետ կանգնեց, դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ այս մարդիկ ուզել են իրենց համար նման վիճակ ստեղծեն: Սիմվոլիկ կարելի է ասել, որ Վովա Գասպարյանն ամեն օր աղոթում է, որ այս ամեն ինչը ինքն իրեն վերանա, բայց ես չեմ կարծում, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը այն հարցն է, որտեղ մարդիկ կարող են փոշմանել ու ասել՝ «լավ, ինչ ուզում են, թող անեն»: Նման բան չի կարող լինել»:
Օնլայն գնումները հաստատման համար MasterCard-ը առաջարկում է օգտագործել սելֆիներ՝ գաղտնագրերի փոխարեն, հայտնում է rg.ru-ն:
Ռոբին Վան Պերսիի համար պայքարի մեջ է մտել «Բեշիկթաշը», որից վերջերս հեռացավ Դեմբա Բան: Սենեգալցու փոխարեն՝ թուրքական ակումբը քննարկում է 31-ամյա հոլանդացի հարձակվողի թեկնածությունը:
Երևանում երեկ՝ հուլիսի 2-ին, կայացել է նոր ծննդաբերած կնոջը հրազենային վնասվածքներ հասցրած, այնուհետև ինքնասպան եղած տղամարդու հուղարկավորությունը:
Ես կարող եմ այդ քաղաքական պրոցեսի մեջ ունենալ մասնակցողի, սատարողի, լսողի համեստ դերակատարում, իսկ ով ասաց որ ես պետք է անպայման ղեկավարեմ:
Վիրտուալ իրականության ռեսուրսների օգտագործումն օգնել է փորձարկման մասնակիցներին ընդմիշտ ազատվել քրոնիկ հարբեցողությունից:
Կնոջը նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ոստիկանությունում սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով, գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է, տվել է սուտ հաղորդում, որ իբր «Դրախտ» շոգեբաղնիքում 4 տղամարդ բռնաբարել է իրեն,իսկ նրանցից մեկն իրենց ծեծելուց ու բռնաբարելուց հետո,իր առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով,իրենից հափշտակել է 200.000 դրամ գումար:
Playboy-ի մոդել Կարլա Խոուն ծեծել է Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան և «Ռոմայի» ֆուտբոլիստ Էշլի Քոուլին` Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում:
iPhone 6S-ը Apple-ի մյուս սմարտֆոնների համեմատ շատ առավելություններ ունի, բայց այսօր ուզում ենք խոսել երկու շատ կարևոր հատվածների մասին. արագ LTE-ի և մեծ մարտկոցի: Երկար սպասված IOS9-ի հետ միասին, սրանք կարող են օգնել, որպեսզի սմարտֆոնի մարտկոցը մի քանի անգամ ավելի երկար ծառայի և լիցքավորման կարիք չունենա:
Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ անգամ կինը Յորքի աբբայությունում ձեռնադրվել է եպիսկոպոս: Դարեմի համալսարանի շրջանավարտ Էլիսոն Ուայթը դարձել է Հալլի եպիսկոպոս, հայտնում է RIA Novosti-ն:
Մեքսիկայի Սան Պեդրո Խուամելուլա քաղաքի քաղաքապետը ամուսնացել է կոկորդիլոսի հետ, գրում է International Business Times-ը:
Եթե չոր հազ ունեք, դեղամիջոցներին դիմելու փոխարեն՝ ավելի լավ է՝ անմիջապես սկսեք բնական ճանապարհով բուժվել: Իսկ բնական միջոցներից ամենալավը չոր հազին օգնում է ռեհանը:
Հուլիսի 6-ին Գրինվիչի ժամանակով (UTC) 19:41 Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է ափելիոն (հունարեն «ափ»` հեռու և «հելիոս»` Արեգակ բառերից) կամ արևահեռ կետ:
Ռեինկարնացիան դեռևս հոգևոր հասկացություն է: Դա այն բանի հավատն է, որ մեր հոգին մարմնի մահվանից հետո ունակ է վերաբնակվել այլ մարմինների մեջ: Որոշ մարդիկ վերադառնում են այս աշխարհ իրենց կարման թեթևացնելու համար, ոմանք էլ նրա համար, որպեսզի օգնեն ուրիշներին զարգանալ: