Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խորհրդակցություն է անցկացրել

Հուլիսի 3-ին բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն` նվիրված բանակի վարչության` նախորդ ամսվա արդյունքների ամփոփմանը, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած հիմնական միջոցառումներին` դրանց կատարողականությունը բանակի հրամանատարը գնահատել է բավարար, իսկ այնուհետև առաջիկա անելիքների վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել ցուցումներ և հանձնարարականներ:

Խորհրդակցության ավարտին հաշվետու ժամանակահատվածում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031