
Ամուսինը խոհանոցային դանակով սպանել է կնոջը. նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած սպանությունից

Հուլիսի 4-ին, ժամը 4.05-ին, «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 14-րդ փողոցի տներից մեկում մահացած կին կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 4-ին, ժամը 3.45-ին, 1973 թ. ծնված Վահան Կարապետյանը տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է կնոջ` 1977 թ. ծնված Հայկանուշ Սորսումաթյանի կրծքավանդակի ձախ առաջնային շրջանին, ինչի հետևանքով կինը մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վահան Կարապետյանը կալանավորված է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: