Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ անգամ կինը ձեռնադրվել է եպիսկոպոս

Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ անգամ կինը Յորքի աբբայությունում ձեռնադրվել է եպիսկոպոս: Դարեմի համալսարանի շրջանավարտ Էլիսոն Ուայթը դարձել է Հալլի եպիսկոպոս, հայտնում է RIA Novosti-ն:

Հատկանշական է, որ Ուայթը ամուսնացած է եպիսկոպոս Ֆրենկ Ուայթի հետ, այնպես որ նրանք կդառնան Մեծ Բրիտանիայի պատմության մեջ եպիսկոպոսների առաջին ամուսնական զույգը:

Ուայթին եպիսկոպոս է ձեռնադրել Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենտամուն, ով հունվարի 26-ին եպիսկոպոս էր ձեռնադրել առաջին կնոջը՝ ներկայում Սթոքպորտի եպիսկոպոս Լիբբի Լեյնին:

Կանայք կարողանում էին հոգևորականի կոչում ստանալ դեռ 1994 թվականից, սակայն եկեղեցական բարձր պաշտոններ չէին կարողանում զբաղեցնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031