
Մեքսիկացի քաղաքապետը երկրորդ անգամ ամուսնացել է կոկորդիլոսի հետ

Մեքսիկայի Սան Պեդրո Խուամելուլա քաղաքի քաղաքապետը ամուսնացել է կոկորդիլոսի հետ, գրում է International Business Times-ը:
Նման արարողությունը Ջոել Վասկես Ռոխասի համար արդեն երկրորդն է, անցած տարի նա արդեն ամուսնացել էր կոկորդիոսի հետ:
Հարսնացու կոկորդիլոսին արարողության ժամանակ սպիտակ հարսանեկան զգեստ են հագցրել: Հարսանեկան երդումներից ու այլ արարողակարգից հետո փեսացուն համբուրել է հարսնացուի երախը:
Ամուսնական արարողությունից հետո, որը ուղեկցվել է պարերով ու հրավառությամբ, կենդանուն բաց են թողել լճակ, որտեղից ավելի վաղ որսացել էին:
Հաղորդվում է, որ արարողությունը անցկացվել է ի բարօրություն քաղաքի՝ բնակիչների հաշվին: Տեղացիները հույս ունեն, որ այդկերպ ձկնորսները լավ որս կունենան: