Բաժիններ՝

Արցախում է ռուսական հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան

Հուլիսի 1-6-ը օպերային երգչուհին վարպետության դասեր է տալու դասական երգեցողության երիտասարդ կատարողներին:

Ռուսաստանաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանի առաջարկով երգչուհին երկրորդ անգամ է Արցախում:

Մեկ տարի առաջ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ`դասընթացներն անցկացնելու դասական երաժշտության «Տնջրե-2015» միջազգային փառատոնի շրջանակներում:

LIL_7389

LIL_7483

Լյուբով Կազարնովսկայայից վարպետության դասեր են առնելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջի ուսանողները և հանրապետությունում գործող երգչախմբերը: Առաջին լսումներից Կազարնովսկայան գոհ է: Նրա խոսքով` շքեղ ձայներ կան Արցախում, որոնց հետ հետաքրքիր է և պետք է աշխատել: Վարպետության դասերի ավարտին կտրվի համերգ`դասընթացին ընդգրկված երգիչների մասնակցությամբ:

Երգչուհուն Արցախում ուղեկցում են ամուսինը` Ռոբերտ Ռոսցիկը, երիտասարդ երգիչներ Ալեքսանդր Չերնովը, Ելենա Յուդինան և Յանա Սաֆոնովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031