Բաժիններ՝

Կնոջը հրազենային վնասվածք հասցրած և իրեն սպանած տղամարդը հեղինակություն էր. news.am

Երևանում երեկ՝ հուլիսի 2-ին, կայացել է նոր ծննդաբերած կնոջը հրազենային վնասվածքներ հասցրած, այնուհետև ինքնասպան եղած տղամարդու հուղարկավորությունը: NEWS.am-ը հայտնում է, որ դրա նախորդ օրն էլ Եղվարդում կայացել է հոգեհանգիստը: Հենց Եղվարդից էլ նրան հուղարկավորել են:

Բնակարանը, որտեղ ապրում էին ամուսինները սկեսրոջ հետ, դեպքից հետո ոչ ոք չի վերադարձել: Հարևանները մեզ հետ զրույցում պատմեցին, որ որևէ մեկին չեն տեսել, որ տուն գա, միայն տանտերն է եկել՝ բանալիները վերցնելու, սակայն հարազատները խնդրել են սպասել մի քանի օր:

Ասում են, թե տղամարդը հեղինակություն է եղել, լավ ընկերական շրջապատ է ունեցել, անգամ պաշտոնյաների հետ է մտերիմ եղել, նրան շատերն են ճանաչում և միանգամից նշում մականունը՝ «Քիթ Հայկո»: Սա նրա երկրորդ ամուսնություն է, առաջին ամուսնությունից դուստր ունի դպրոցահասակ:

Դեպքից արդեն օրեր են անցել, այս ընթացքում տարբեր վարկածներ, ասեոկոսեներ և լուրեր են շրջանառվել ողբերգության հնարավոր պատճառների մասին: Կարծես հստակ է միայն այն, որ տղամարդը վերջին շրջանում հուզական անկայուն վիճակում է գտնվել, սակայն այս ամենը դեռ ապացուցել է պետք: Քանի դեռ հիվանդանոցում ծանր կայուն վիճակում գտնվող կինը չապաքինվի և ցուցմունք չտա, պարզ չի լինելու՝ ինչու և ինչպես եղավ դեպքը, ինչ խնդիրներ են եղել ամուսինների մեջ և այլն:

Ինչ վերաբերում է պալատում հայտնաբերված պոկված մազերին և արդյոք դա կարող է վկայել բռնության մասին, Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնել են, որ չեն ցանկանում մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված չճշտված տեղեկությունները եւ ասեկոսեները:

Առայժմ քրեական գործը հարուցվել է ապօրինի զենք կրելու և սպանության փորձի համար, սակայն չի բացառվում, որ քննության ընթացքում այն վերաորակվի:

Նշվում է նաև, որ ինքնասպան եղած տղամարդը հոգեմետ դեղեր էր ընդունում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս