«Եթե Վան Պերսին ցանկանում է գալ մեզ մոտ, ապա մենք պատրաստ ենք առաջարկություն անել». «Բեշիկթաշի» տնօրեն
Մանչեսթերում հոլանդացու վրա հույս չեն դնում, բայց սպասում են Թուրքիայում:
Ռոբին Վան Պերսիի համար պայքարի մեջ է մտել «Բեշիկթաշը», որից վերջերս հեռացավ Դեմբա Բան: Սենեգալցու փոխարեն՝ թուրքական ակումբը քննարկում է 31-ամյա հոլանդացի հարձակվողի թեկնածությունը:
«Եթե նա բավարարում է պահանջվող որակները և եթե ցանկանում է գալ մեզ մոտ, ապա մենք պատրաստ ենք առաջարկություն անել, եթե նույնիսկ հայտնվենք մեր ֆինանսական կարողությունների սահմանին»,- ցիտում է «Բեշիկթաշի» տնօրենին The Sun-ը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հոլանդացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ֆեներբախչեն», «Գալաթասարայը», «Լացիոն», «Միլանը» և «Յուվենթուսը»: Վան Պերսիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործելու է ևս մեկ մրցաշրջան, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 25 մլն եվրո:
Անցած մրցաշրջանում Ռոբին Վան Պերսին մանկունյանցիների կազմում անց է կացրել 29 խաղ, խփել է տասը գնդակ և կատարել է 3 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը