«Սիմվոլիկ կարելի է ասել, որ Վովա Գասպարյանն ամեն օր աղոթում է, որ այս ամեն ինչը ինքն իրեն վերանա, բայց…»
Կան նաև կարծիքներ, որ իշխանություններին ձեռնտու է Բաղրամյան պողոտայի փակ լինելն ու ժողովրդի ընդվզումը, քանի որ նրանք դա օգտագործում էին Ռուսասատնի հետ բանակցություններում, ու դրա համար նման հանդուրժողականություն էին ցուցաբերում Բաղրամյան պողոտայում: 168.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով նման գնահատականներին, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասել է. «Բայց ի՞նչ հանդուրժողականություն է ցուցաբերվել: Այդ կարծիքները հնչում են, որովհետև նման կարծիքներ հայտնողները չեն հասկանում պայքարի այն տրամաբանությունը, որի մասին ես խոսում եմ: Նրանք այն մարդիկ են, որոնք չեն հասկանում, որ ոստիկանությունը չի կարող աղբամանները վերցնել, ու դրա համար սկսում են հորինել: Ինչ լինում է, ասում են՝ իշխանություններն են արել, ցանկացած բան ասում են՝ իրենք են արել, որովհետև ուրիշ պատասխան չունեն մարդիկ:
Այն, որ իշխանություններն օգտվել են, որ Ռուսաստանը մի քիչ հետ կանգնեց, դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ այս մարդիկ ուզել են իրենց համար նման վիճակ ստեղծեն: Սիմվոլիկ կարելի է ասել, որ Վովա Գասպարյանն ամեն օր աղոթում է, որ այս ամեն ինչը ինքն իրեն վերանա, բայց ես չեմ կարծում, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը այն հարցն է, որտեղ մարդիկ կարող են փոշմանել ու ասել՝ «լավ, ինչ ուզում են, թող անեն»: Նման բան չի կարող լինել»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: