Բաժիններ՝

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հայտնաբերել են գրավատանը 14 մլն դրամի կեղծ ոսկյա զարդեր գրավադրած անձանցից մեկին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 3-ին տեղի ունեցած կեղծ ոսկու գրավադրման փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Մուսոյան ԱԱԱ» ՍՊԸ-ի գրավատանը 2 հոգի մեծ չափի կեղծ ոսկի են գրավադրել և գրավադրողները գտնվում են այնտեղ: Նշված գրավատուն են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, որտեղ հայտնաբերել են Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ Վահե Լազարյանին: Վերջինս տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ հայտնել է, որ իր ընկերոջ՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ Էդգար Գրիգորյանի հետ այս տարվա մարտ ամսից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ և գրավատան աշխատակիցների վստահությունը չարաշահելու եղանակով այնտեղ գրավադրել են կեղծ ոսկյա զարդեր, որի դիմաց ստացել են 14 մլն դրամ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031