Բաժիններ՝

Playboy-ի մոդելը ծեծել է «Ռոմայի» պաշտպան Էշլի Քոուլին

Պատահարը տեղի է ունեցել լոնդոնյան գիշերային ակումբներից մեկում:

Playboy-ի մոդել Կարլա Խոուն ծեծել է Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան և «Ռոմայի» ֆուտբոլիստ Էշլի Քոուլին` Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում:

Կնոջն այդ գործում օգնել են մատների խոշոր մատանիները, որի հետևանքով Քոուլը շրթունքի բացվածք է ստացել:

Հինգ տարի առաջ Էշլին հանդիպում էր Խոուի զույգ քրոջ` Մելիսայի հետ: Մոդելը կարծում է, որ պաշտպանը կարող էր խառնել իրենց:

«Էշլին հետապնդում էր ինձ ամբողջ ակումբով մեկ: Երբ նա մոտեցավ և սկսեց բարձրաձայն պահանջել ինձանից` հեռանալ այդտեղից, ես 3 անգամ խփեցի նրա ծնոտին: Նա բղավում էր, բայց ոչ ոք չէր փորձում կանգնեցնել ինձ: Մտածում եմ, բանը նրանումն է, որ նա լավ հեղինակություն չունի: Ես դա արեցի քրոջս փոխարեն: Նա շատ հարցեր ունի Էշլիին»,- 34-ամյա Կարլային ցիտում է բրիտանական Eurosport-ը:

«Նա մտածում է, որ կարող է կանանց վերաբերվել՝ ինչպես աղտի: Ընդհանրապես ես վստահ էի, որ նրան ուժեղ չեմ վնասել, բայց ընկերն ասաց, որ դրանից հետո Էշլին չէր կարողանում խոսել»:

Էշլի Քոուլը Ռոմայի կազմում հանդես է գալիս 2014 թ.-ից:

Մինչ այդ պաշտպանը խաղացել է «Կրիստալ Պելեսում», «Արսենալում» և «Չելսիում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս