![](/banners/BeFunky-design.jpg)
Բողոքի ցույց Բրյուսելում՝ ի պաշտպանություն Բաղրամյան պողոտայում պայքարող ՀՀ քաղաքացիների
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/cuyc-brusel.jpg45.jpg)
Բրյուսել քաղաքում Հայաստանի դեսպանատան առջև երեկ տեղի է ունեցել բողոքի ցույց:
«Մենք սատարում ենք Բաղրամյան պողոտայում պայքարող մեր գիտակից հայրենակիցներին: Կեցցե այն արդար Հայաստանը, որը շուտով կկառուցվի»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է բողոքի ցույցի մասնակիցներից Անուշ Տերտերյանը:
Բրյուսելում հայ ցուցարարների պաստառներին գրված է. «Ո՛չ կրիմինալ համակարգին», «Սփյուռքը ձեր կողքին է, սիրելի՛ հայրենակիցներ», «Մենք ձեզ հետ ենք», «Ոչ թալանին»: