Բաժիններ՝

«Մենք հաղթանակ ունենք, բա հաղթանակ չէ՞ այն, որ օգոսոտսի 1-ից մենք ավել չենք վճարելու». Վալերի Օսիպյան

Իսպանիայից Հայաստան ժամանակ Տիգրան Հակոբյան անունով մի երիտասարդ այսօր Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հարցրեց՝ եթե ցուցարարները որոշեն բացել Բաղրամյան պողոտան և շարժվեն դեպի Բաղրամյան 26՝ բողոքի ցույց անելու, ոստիկանությունը նրանց թույլ կտա՞:

Փոխոստիկանապետը Տիգրանի հարցին՝ հարցով պատասխանեց. «Արդյոք իրավակա՞ն է հավաքի մասնակիցների կողմից առգրավվել աղբամանները: Հունիսի 22-ին Ազատության հրապարակից անօրինական երթ արվեց և ոստիկանությունը որոշեց այստեղ ոստիկանական պատնեշ կանգնել ու առաջարկեց վերադառնալ Ազատության հրապարակ և չսահամանփակել քաղաքացիների տեղաշարժը: Այս բարիկադները հավաքի մասնակիցներն են կազմել, որը նույնպես դժգոհություն է առաջացրել բնակիչների կողմից: Մենք հիմա էլ մեր քաղաքացիներին հորդորում ենք ազատել Բաղրամյան պողոտան, վերականգնել երթևեկությունը, վերադառնալ Ազատության հրապարակ, անել բոլոր իրազեկումները և երթ կազմակերպել:

Մենք ողջունում ենք մեր քաղաքացիների քայլը, նրանք մեզ համար էլ են դա անում, իմ և իմ ընտանիքի համար էլ են դա անում: Մենք առաջին օրն էլ ենք ասել, որ ոստիկանությունը շնորհակալ է իրենցից, այո, մենք հաղթանակ ունենք, բա, հաղթանակ չէ՞ այն, որ օգոսոտսի 1-ից մենք ավել չենք վճարելու, բայց ամեն ինչ թող անեն իրավական դաշտում»:

Տիգրանի դիտարկմանը՝ փաստորեն ճանապարհը փակվել է ձեր կողմից, ոչ թե երթի մասնակիցների, Վ. Օսիպյանը պատասխանեց, որ՝ ոչ երթի մասակիցների կողմից է փակվել: Նա ասաց, թե ի՞նչ երաշխիքներ կարող են իրենք ունենալ, որ եթե թույլ տան մարդկանց գնալ Բաղրամյան 26, ցուցարարները նույնը այնտեղ էլ չեն անի:

Վ. Օսիպյանը խնդրեց Տ. Հակոբյանին հորդորել ժողովրդին բացել Բաղրամայն պողոտան: «Եթե մենք գործողությունների գնալու լինեինք, մենք այս աղբամաններին չէինք նայի»,- հայտարարեց Վ. Օսիպյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս