
Միջուկային գործարքի կնքումը մոտ է. Իրանի արտգործնախարար

Իրանի ԱԳՆ ղեկավարը երեկ Youtube-ում հրապարակված տեսաուղերձում ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի կնքումը երբեք այսքան մոտ չի եղել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մուհամմեդ Ջավադ Զարիֆը ասել է, որ գործարքը թույլ կտա դիմագրավել գլոբալ մարտահրավերներին, այնպիսին, ինչպիսին է ծայրահեղականությունը Մերձավոր արևելքում:
«Սպառնալիքը, որի հետ մենք բախվել ենք, ես ասում եմ «մենք», քանի որ ոչ ոք դրանից անմասն չի մնա, մարմնավորվում է դեմքերը փակ մարդկանց կերպարներում, որոնք ոչնչացնում են մարդկության օրորոցը: Որպեսզի դիմագրավենք մարտահրավերներին, հարկավոր են նոր մոտեցումներ»,-ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իր հերթին, խոստովանել է, որ որոշակի առաջընթաց կա, սակայն առջևում դեռ մեծ աշխատանք է սպասվում:
Բանակցությունների ավարտը հունիսի 20-ից տեղափոխվել էր հուլիսի 7, որպեսզի կողմերը ավելի շատ ժամանակ ունենան պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: