Բաղրամյան պողոտայում ցուցարարները կազմակերպչական, անվտանգության և հարթակ ձևավորելու խնդիր ունեն (ուղիղ միացում)

Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէնեգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Պողոտայում քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ իրենք կազմակերպչական, անվտանգության և հարթակ ձևավորելու խնդիր ունեն: Նա նշեց, որ պողոտայում բաց հարթակ է ձևավորվում, որտեղ կխնդրեն հիմնականում մասնագետներին հանդես գալ իրենց հիմնական պահանջների վերաբերյալ՝ 3 րոպե ժամանակով: Նա նշեց, որ հիմնական պահանջներն են` չեղյալ համարել ՀԾԿՀ որոշումը, որով բարձրացվում է էլեկտրքաներգիայի սակագինը, իջեցնել սակագինը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին,  ովքեր մեղավոր են ՀԷՑ-ում կատարված, իրենց բնորոշմամբ՝ թալանի մեջ, և բռնության են ենթարկել ցուցարարներին:

Երիտասարդը դիմեց հավաքվածներին` հետաքրքրվելով արդյոք համաձա՞յն են, որ բաց հարթակ ձևավորվի, ինչին ի պատասխան մի մասը «այո» բացականչեց ու ծափահարեցին:

Տեսանյութեր

Լրահոս