
Մանուել Պելեգրինին կմնա «Մանչեսթեր Սիթիում»

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մանուել Պելեգրինին կշարունակի մնալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Վերջերս լուրեր էին տարածվել, որ Մյունհենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կփոխարինի Պելեգրինիին, սակայն մայիսի 11-ին Գվարդիոլան հայտարարեց, որ մինչև պայմանագրի ավարտը կշարունակի գլխավորել գերմանական ակումբը:
Մանուել Պելեգրինին զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնը 2013 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը