Բաժիններ՝

Սերգեյ Լավրովը Սոչիում կրասնոդարյան լոլիկ ու կարտոֆիլ է նվիրել Ջոն Քերիին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սոչի ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նվիրել է լոլիկ ու կարտոֆիլ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված խորհրդանիշով մարզաշապիկ:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մարիա Զախառովան: Նրա խոսքերով՝ Լավրովը Քերիին նվիրել է կրասնոդարյան լոլիկ ու կարտոֆիլ, որոնք ազգակցական հեռավոր կապերի մեջ են նրա հետ, որը ժամանակին իր հետ բերել է Քերին:

2014 թվականին Քերին Փարիզում Լավրովին նվիրել էր Այդահո նահանգում աճեցված կարտոֆիլ: Այս անգամ ամերիկացի հյուրը նույնպես չի եկել դատարկ ձեռքերով: Ջոն Քերին Սոչի է ժամանել այսօր առավոտյան, ուր Լավրովից բացի, բանակցելու է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս