Մարգվելաշվիլին ու Շեֆչովիչը քննարկել են Եվրոպական էներգոմիությանը Վրաստանի անդամակցության հարցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու Եվրոպական հանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչն այսօր Բրյուսելում քննարկել են Եվրոպական էներգոմիությանը Վրաստանի անդամակցելու հարցը:

Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Գեորգի Աբաշիշվիլին. «Հանդիպման ժամանակ ընդգծվել է տարածաշրջանում Վրաստանի դրական դերը: Շեշտը դրվել է էներգոմիավորմանը Վրաստանի միանալու վրա:

Ընդգծվել է տվյալ ուղղությամբ ձեռք բերված որոշակի առաջընթացն ու բանակցային գործընթացում ճկունություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»:

Մարգվելաշվիլին իր բրյուսելյան այցի շրջանակներում արդեն իսկ հանդիպումներ է ունեցել ԵՄ-ի ընդլյանման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031