Եմենի հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 1700 մարդ. ԱՀԿ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենի հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 1700 և վիրավորվել է ավելի քան 7000 մարդ:
Այսպիսին են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, որի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:
Մարտից սկսած` ավելի քան 300.000 մարդ դարձել են հարկադիր վերաբնակներ, մոտ 8.6 միլիոն մարդ կարիք ունի առողջապահական ծառայության օգնություն: Օգտվելով ներկայիս «հումանիտար դադարից»` ԱՀԿ-ը Եմեն է ուղարկել դեղորայքի ու բժշկական նյութերի խոշոր խմբաքանակներ: