Բաժիններ՝

Իսրայելում ապաստան գտած 45.000 աֆրիկացի փախստականներից պահանջել են 30 օրում լքել երկիրը

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ` Իսրայելի իշխանությունները երկրում գտնվող աֆրիկացի հազարավոր ներգաղթյալների առաջարկել են լքել երկիրը:

Թերթի տվյալներով` Էրիթրեայից ու Սուդանից Իսրայել է ժամանել 45.000 մարդ, որոնք այժմ նամակի միջոցով իրազեկվել են, որ երկիրը պետք է լքեն 30 օրվա ընթացքում: Այդ դեպքում հրեական պետությունը նրանց կտրամադրի 3500 դոլար (կանխիկ) և մեկ ուղղությամբ ավիատոմսի գինը:

Իսրայելում ապաստան գտած փախստականները կարող են վերադառնալ հայրենիք կամ աֆրիկյան մեկ այլ երկիր: Հակառակ դեպքում նրանք կուղարկվեն փակ տիպի բանտ: Դա հարուցել է ներգաղթյալների զայրույթը:

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ իրենք հետապնդում են բարի նպատակներ` աֆրիկացի ներգաղթյալներին հեռու պահելով ծովի միջոցով վտանգավոր ճամփորդությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս