Շոտլանդիայում պահանջում են անկախության մասին նոր հանրաքվեի անցկացում
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ` Շոտլանդական ազգայնական կուսակցությունը պլանավորում է նախաձեռնել անկախության մասին նոր հանրաքվեի անցկացում` անգամ առանց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի թույլտության:
Կուսակցության ներկայացուցիչները մտադիր են Լոնդոնին ցուցադրել, որ շոտլանդացիների մեծամասնությունն ամեն դեպքում աջակցում է անկախության գաղափարին:
Կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթարջենը Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարեց, որ նոր հանրաքվեի անցկացումը չի դիտարկվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն գրանցվել լուրջ փոփոխություններ:
Այդպիսի փոփոխությունների թվում նշվում են ԵՄ-ի կազմից կամ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Սթարջենը մայիսի 13-ին հայտարարել է, որ Շոտլանդիայի ժողովուրդը կարող է պահանջել անկախության մասին նոր հանրաքվեի անցկացում, եթե Քեմերոնն ավելի մեծ լիազորություններ չշնորհի Շոտլանդիայի խորհրդարանին:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով շոտլանդացի ազգայնականները ստացել են տեղի խորհրդարանի 59 տեղերից 56-ը: Քեմերոնը հայտարարել է, որ չի անցկացվի Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվե: