Ի՞նչ կլինի, եթե ամբողջ տարի կիտրոնով մեղրաջուր խմենք
Ըստ interesno.cc-ի՝ այս մեթոդը փորձած Քրիսթալ Դեյվիսը կիսվել է տարիների իր փորձով: Մեկ տարի առաջ Դեյվիսը հիվանդացել էր գրիպով: Դեղատնից գնած դեղամիջոցները ոչ մի կերպ չէին օգնում, և նրան խորհուրդ տվեցին ամեն առավոտ կիտրոնով մեղրաջուր խմել: Քրիսթալը սկսել է օգտագործել այս ըմպելիքը, ու գրիպն անցել է:
Ահա, թե ինչ է փոխվել իր կյանքում
- Մեկ տարի շարունակ Քրիսթալը չի հիվանդացել, անցել են նաև ստամոքսի ցավերն ու գլխացավը:
- Այլևս առավոտյան սուրճի կարիք չի ունենում: Նախկինում քնից աչքերը բացելու համար Քրիսթալից պահանջվում էր մի քանի բաժակ սուրճ, իսկ այս ըմպելիքն օգտագործելուց հետո նա ամբողջ օրն էներգիայով լի է զգում իրեն:
- Դեյվիսի խոսքերով՝ իր շրջապատի մարդիկ դարձել են ավելի առողջ: Քրիսթալին հաջողվել է համոզել իր ընտանիքին, որ նրանք նույնպես անցնեն այս ըմպելիքին:
Ըմպելիքի բաղադրությունը
Մեկ բաժակ ըմպելիքի համար սովորաբար անհրաժեշտ է կես կիտրոն, որին ավելացնում ենք մեկ թեյի գդալ մեղր, վրան լցնում ենք ջուր: Պետք է խմել ամեն առավոտ՝ անմիջապես արթնանալուց հետո:
Այս ըմպելիքը կանխարգելում է միզուղիների ինֆեկցիաները:
Կիտրոնն ու մեղրը խթանում են մարսողական համակարգի աշխատանքը, ինչպես նաև խոնավեցնում են հաստ աղիի պատերը:
Լավացնում է մարսողությունը
Այս ըմպելիքի յուրաքանչյուր բաղադրիչ օգնում է մարսողական համակարգին: Կիտրոնն օգնում է լյարդին ավելի շատ լեղի արտազատել: Այնպես որ, մթերքներն ավելի լավ են մարսվում, իսկ դուք ստանում եք բոլոր անհրաժեշտ վիտամինները:
Մեղրն ունի հզոր հակաբակտերիալ հատկանիշներ, հենց դրա շնորհիվ պաշտպանում է բոլոր ինֆեկցիաներից: Այն նաև օգնում է ստամոքսին ավելի շատ ստամոքսահյութ արտադրել, ինչը թույլ է տալիս օրգանիզմից հեռացնել թույները:
Կիտրոնը հրաշալի է մաշկի համար: Այն նաև մաքրում է արյունը: Օրգանիզմն ավելի արագ է արյան բջիջներ արտադրում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը