Բաժիններ՝

ԱՄՆ սենատի հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային 300 միլիոն դոլարի ռազմական օգնություն ցուցաբերելը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Սենատի` զինված ուժերի հարցերով հանձնաժողովը երեկ հավանության է արժանացրել 2016 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական նոր բյուջեի նախագիծը, որը մեկնարկում է հոկտեմբերի 1-ին:

Այն նախատեսում է Ուկրաինային հատկացնել 300 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Պաշտպանական բյուջի նախագիծը կազմել է 612 միլիարդ դոլար:

Դրան աջակցել է 22 սենատոր, դեմ է արտահայտվել 4-ը: Հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ողջունել է քվեարկության արդյունքները:

Նախագիծը Պենտագոնին պարտավորեցնում է հետագա 4 տարիների ընթացքում սեփական ղեկավարության հաստիքը կրճատել 30 տոկոսով: Բացի այդ, դրանում խոսք է գնում Գուանտանամոյի բանտի փակման անհրաժեշտության մասին: Եթե Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հաստատեն օրինագիծը, ապա բանտը կփակվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031