Բաժիններ՝

Վրաստանում կստեղծվի Պետական անվտանգության ծառայություն

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին այսօր կառավարության նիստում ներկայացրել է գերատեսչության բարեփոխման նախագիծը, որը նախատեսում է Պետական անվտանգության ծառայության ստեղծում:

Նախարարն ընդգծել է, որ ՆԳՆ-ի մասնատումը հանդիսացել է 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանում իշխանության եկած «Վրացական երազանք» դաշինքի նախընտրական խոստումներից մեկը.

«Վրաստանի ՆԳՆ-ը ներկայացրել է օրինագիծ, որը դիտարկվել ու ընդունվել է կառավարության նիստում: Այն նախատեսում է նոր ծառայության` Պետական անվտանգության ծառայության ստեղծում, որում կընդգրկվեն հատուկ ծառայությունները, ինչպիսիք են հակահետախուզությունը, հակաահաբեկչական կենտրոնն ու հակակոռուպցիոն ծառայությունը:

Ծառայության ղեկավարը կընտրվի վեցամյա ժամկետով, ընդ որում` նույն մարդը չի կարող երկու անգամ անընդմեջ գլխավորել Պետանվտանգության ծառայությունը»: ՆԳՆ-ի մասնատման մասին օրինագիծը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս