Եթե թույլ տա Պուտինը, կստորագրի Սարգսյանը. Անդրեյ Պիոնտկովսկի

«Մոսկվան կասկածանքով է վերաբերում Եվրոպական ուղղության վրա ՀՀ ցանկացած նախաձեռնության, լինի դա պարզապես այց, համաձայնագրի շուրջ բանակցություն. թե առավել ևս համաձայնագիր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունյակագիր Անդրեյ Պիոնտկովսկին` անդրադառնալով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի հնարավոր արձագանքին:

Պիոնտկովսկին համոզված է, որ մինչ որևէ համաձայնագիր ստորագրելը ՀՀ նախագահը ստիպված կլինի մեկնել Մոսկվա և Պուտինից թույլտվություն խնդրել: Ընդհանրապես Հայաստանը, ըստ ռուսաստանցի ընդդիմադիր գործչի, ցավոք սրտի, այլևս չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն, այդ քաղաքականությունն ուղղորդվում է Մոսկվայից:

«Այսինքն` պետք է պատրաստ լինել ամեն սցենարի և հիմնականում հետևյալի` թույլ կտա Պուտինը կստորագրի Սարգսյանը, չի թույլ տա Պուտինը, Սարգսյանը, բնականաբար, չի ստորագրի, ինչպիսի ճակատագրի որ արժանացավ Եվրոպական միության հետ տարիներ շարունակ բանակցված Ասոցացման համաձայնագիրը: Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունում որևէ փոփոխություն առանց Կրեմլի տեղի չի ունենում ու քիչ հավանական է, որ Ռիգան կամ ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունները բացառություն լինեն»,- նշեց Պիոնտկովսկին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ 168 ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս