Որոշումը կայացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ (H5N2, H5N8 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:
Արագածոտնի մարզի 32-ամյա բնակչուհին նախկին ամուսնուն մեղադրում է սեռական ոստնձգությունների մեջ։
Քլեր Կրոուտերը ժամանակին կշռել է 90 կգ և ատել է իր մարմինը: Երբ սիրած տղամարդը նրան առաջարկություն է արել, կինը երկար մտածել է, քանի որ ամաչել է իր մարմնից: Սակայն նա որոշել է, որ անպայման ամուսնանալու է, և հանուն իր սիրած տղամարդու՝ սկսել է ակտիվ կյանքով ապրել, մարզվել, առողջ սնունդ օգտագործել: 10 ամսվա ընթացքում նա նիհարել է 25,5կգ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները մայիսի 27-ին, ժամը 23.00-ին, Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Ա.-ին, ով մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ջոն Մաքքեյնը դատապարտել է Պեկինի գործողությունները:
Քաղաքացի Կարինե Շ.-ն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել ամուսինը և նրա բարեկամը:
Այս մասին նշված է «Գազպրոմի» տարածած հայտարարությունում:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցը Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի հետ, որից հետո ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև համաձայնագիրը:
Մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին, 2-ի գիշերը հյուսիսային շրջաններում, հունիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ի գիշերը և երեկոյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Աբխազիայի, Ցխինվալի շրջանի տարածքով բեռների տարանցման վերականգնման մասին խոսք չկա և չի կարող լինել, քանի դեռ գոյություն ունեն քաղաքական խնդիրները:
Աղբյուրը մանրամասնել է, որ 15.3 միլիարդ դոլար կարող է տնտեսվել հիմնական պարտքի հաշվին, իսկ ևս 500 միլիոն դոլարը՝ տոկոսադրույքի նվազեցման հաշվին:
Մայիսի 28-ին, ժամը 02.05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել հայր և որդի` Կարեն և Վահան Ղ.-երին:
ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն (Բուլկի) անցած մեկ տարում իր դրամական միջոցները 796 հազար դոլարից ավելացրել է մինչև 913 հազար դոլարի: Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե անցած տնտեսական ճգնաժամային տարում ինչպե՞ս է դա նրան հաջողվել:
Մենք փորձել ենք անել այդպես, ի դեպ՝ Ռիգայի գագաթաժողովում:
Նոր հրամանը պոտենցիալ առումով կարող է հանգեցնել Դոնբասում ռուսական կորուստները լուսաբանող բազմաթիվ լրագրողներին «պետական դավաճանության» հոդվածով մեղադրանք ներկայացնելուն:
«Արդեն 7 տարի է` այդ մասին խոսվում է՝ սկսած առաջին օրվանից, երբ դուրս ենք եկել կոալիցիայից, խոսվում է կոալիցիա մտնելու մասին, և ամեն անգամ, երբ այդպես չի լինում, նորից շարունակում են մեր լրագրողները և հանրությունը նույն հարցը տալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ խոսելով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի հավանականության մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Այս մասին գործակալությանը հայտնել է նրա տեղակալ Էլչին Հասանովը:
Մայիսի 28-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արման Պ.-ին, 1966 թ. ծնված Գագիկ Գ.-ին և 1969 թ. ծնված Գառնիկ Ֆ.-ին:
«Սերժ Սարգսյանը նույնպես օգտվել է բյուջեից՝ ուղևորվել է Հարավային Կորեա և անձնական նպատակներով ինքնաթիռով մեկնել է»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը:
Ես ցանկանում եմ, որ շուտով վերսկսվեն բանակցությունները, որոնց նպատակը ռազմավարական գործընկերության արդիականացումն է:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողվների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Ուկրաինայից կաթի փոշի է ներկրվում՝ կիլոգրամը 1.7 դոլարով, և դրա հետևանքով կաթի մթերումը ՀՀ-ում ձեռնտու չէ:
Հաշվի առնելով 2015 թ. մայիսի 18-ին Երևանում անցկացված «Քաղաքական հետապնդումները և ստալինիզմի ուրվականը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկման արդյունքները,
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խումբ ստեղծելու և դրա կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն, խոշոր չափերով ապրանքների մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկում են ԿԺԴՀ-ի հանդեպ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Մայիսի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիանի Գայի փողոցում վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա:
Մայիսի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հյուրընկալվեց Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում:
Մեդվեդևի խսքերով՝ ավելի քան 40 երկրներ ու միավորումներ հետաքրքրություն են հայտնել ԵՏՄ-ի շրջանակներում առևտրային համաձանագրերին մասնակցելու մասին:
Օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հայցին՝ ասաց. «Նախ՝ տարրական իրավաբանական գիտելիքների տիրապետող անձը գիտի, որ պատասխանատվություն կրում է այն անձը, ով սկզբնաղբյուրն է, ով տեղեկությունն առաջին տարածողն է: Մենք առաջին տարածողը չենք: Ավելին, մենք ընդամենը վերլուծել ենք այն հրապարակումները, որոնք եղել են համացանցում: Լրագրողն իր տեսակետն է հայտնել, վերլուծական հոդված է գրել: Այսինքն՝ իմ պրակտիկայում, համենայն դեպս, առաջին դեպքն է, որ վերլուծական հոդվածի համար լրատվամիջոցին դատի են տալիս:
«Գլխացավի դեղ է պետք ունենալ»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Աճել է հյուրանոցների ու ռեստորանների սեկտորը: