Այս կինը կշռել է 90 կգ. այժմ նա շատերի կուռքն է
Takprosto.cc կայքը գրում է, որ Քլեր Կրոուտերը ժամանակին կշռել է 90 կգ և ատել է իր մարմինը: Երբ սիրած տղամարդը նրան առաջարկություն է արել, կինը երկար մտածել է, քանի որ ամաչել է իր մարմնից: Սակայն նա որոշել է, որ անպայման ամուսնանալու է, և հանուն իր սիրած տղամարդու՝ սկսել է ակտիվ կյանքով ապրել, մարզվել, առողջ սնունդ օգտագործել: 10 ամսվա ընթացքում նա նիհարել է 25,5կգ:
Նա որոշել է կանգ չառնել գրանցած այս հաջողության վրա և սկսել է ապագա ամուսնու հետ ֆիթնես ակումբ հաճախել: Սիրելիին աջակցելու համար տղամարդը ևս սկսել է դիետա պահել և սպորտով զբաղվել: Ֆիթնես ակումբում մարզվելը կնոջը հնարավորություն է տվել նիհարել ևս 13 կգ-ով: Արդյունքում՝ կնոջը հաջողվել է նիհարել 38.5 կգ-ով: 2014թ. նա ամուսնացել է սիրելի տղամարդու հետ:
Թարգմանությունը 168.am-ի