Բաժիններ՝

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է վիճելի կղզում հրետանի տեղակայելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Բրենտ Կոլբըռնը հայտարարել է, որ Չինաստանը շարժական հրետանի է տեղակայել Հարավ-Չինական ծովում գտնվող վիճելի կղզիներից մեկում:

ԱՄՆ սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջոն Մաքքեյնը դատապարտել է Պեկինի գործողությունները: Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է Չինաստանին հասկացնել տալ, որ միջազգային իրավունքը շրջանցող նրա գործողությունները կդատապարտվեն համայն աշխարհում.

«Մենք չենք պատրաստվում կոնֆլիկտի մեջ մտնել Չինաստանի հետ, սակայն մենք կարող ենք ձեռնարկել որոշակի միջոցներ, որոնք կվերացնեն Չինաստանի կողմից նման քայլեր ձեռնարկելու ցանկությունը»: Մաքքեյնը չի մանրամասնել, թե ինչ միջոցների մասին է խոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս