![](/banners/BeFunky-design.jpg)
Թմրամիջոցը պատրաստել էր ներարկվելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/nerarkich1-e1351520205358.jpg)
Մայիսի 28-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արման Պ.-ին, 1966 թ. ծնված Գագիկ Գ.-ին և 1969 թ. ծնված Գառնիկ Ֆ.-ին:
Զննությամբ Արման Պ.-ի տնակից հայտնաբերվել է ապակե բաժակ՝ հատակին գորշավուն նստվածք, 5 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ և 20 մլ տարողությամբ չօգտագործված ներարկիչ:
Գառնիկ Ֆ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը «պիրալգին» տեսակի դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, այն պատրաստել է ներարկվելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: