![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, այսուհետ նույնպես հավատարիմ է մնալու իր պարտավորություններին. Օլանդ
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/d1d89fd4cea771c056e7998c03fe1f7f.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 28-ին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Նամակում Օլանդը շնորհակալություն է հայտնել ապրիլի 25-ին Բաքվում իրեն ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Բացի այդ, Օլանդը նշել է, որ վերջին տարիներին ամրապնդվում են երկու երկրների միջև կապերը, ինչն ուրախացնող է:
Օլանդն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին. «Կարող եք վստահ լինել, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, այսուհետ նույնպես հավատարիմ է մնալու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորություններին»:
Օլանդը հիշատակել է նաև Ռիգայի գագաթաժողովի մասին. «Ինչպես ես հայտարարեցի Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում, ես կողմնակից եմ յուրաքանչյուր գործընկերոջ հանդեպ փոխադարձ հարգանքի վրա ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների շարունակմանն ու ամրապնդմանը:
Այդ տեսանկյունից ես ցանկանում եմ, որ շուտով վերսկսվեն բանակցությունները, որոնց նպատակը ռազմավարական գործընկերության արդիականացումն է»: