Բաժիններ՝

Պուտինի հրամանը վկայում է Ուկրաինայում ռուսական բանակի ներկայության մասին. Amnesty International

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ խաղաղ ժամանակ հատուկ գործողությունների անցկացման ժամանակ զինծառայողների շրջանում կորուստների մասին տեղեկատվությունը պետական գաղտնիքի շարքին դասելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանն ուղիղ ակնարկում է Ուկրաինայում ռուս զինվորների ներկայության մասին:

Amnesty International-ի տնօրեն Ջոն Դալհուզենը հայտարարել է, որ Պուտինի այդ հրամանն ակտիվացնում է շահարկումները նրա շուրջ, որ նա իսկապես ունի թաքցնելու բան, ինչը մասնավորապես վերաբերվում է Ուկրաինայում ռուսական բանակի կրած կորուստներին:

Ընդգծվում է, որ Պուտինի տվյալ հրամանը հայտնվել է այն տևական մեղադրանքների ֆոնին, որ Պուտինը ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինայի արևելքում գործող անջատողականներին:

Բացի այդ, նոր հրամանը պոտենցիալ առումով կարող է հանգեցնել Դոնբասում ռուսական կորուստները լուսաբանող բազմաթիվ լրագրողներին «պետական դավաճանության» հոդվածով մեղադրանք ներկայացնելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031