Բաժիններ՝

Չինաստանը համաձայնվել է ԿԺԴՀ-ի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը համաձայնվել է, որ ԿԺԴՀ-ի վրա ճնշում գործադրելը կօգնի ձերբազատվել միջուկային զենքից: Այս մասին հայտարարել է ամերիկացի մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում:

Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկում են ԿԺԴՀ-ի հանդեպ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու հարցը, որը նրա խոսքերով՝ անգամ չի էլ մոտեցրել անհրաժեշտ միջոցների ընդունումը՝ ուղղված իր միջուկային ծրագրի դադարեցմանը:

Ընդգծվում է, որ Չինաստանը ԿԺԴՀ-ի ամենակարևոր առևտրային գործընկերն ու գլխավոր դաշնակիցն է, թեև ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային փորձարկումները վերջին տարիներին խաթարել են այդ համագործակցությունը:

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագիրը շատ բարդ հարց է և լուծման համար պահանջում է երկխոսություն ու խորհրդակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս