Բաժիններ՝

Եթե զգոն լինես, ոչինչ չի սպառնա. զինվորը՝ հակառակորդից մետրերի հեռավորությամբ ծառայելու մասին. news.am

Հայրենիքի համար ծառայությունը զինվորին պատրաստում է կյանքի հետագա դժվարություններին: Մարտակերտի զորամասերից մեկում ծառայող շարքային զինծառայող Գոգին Լոլոյանն այսպես է խոսում ծառայության մասին:

«Ասում են, որ հայ տղամարդն այս կյանքում երեք պարտավորվածություն ունի, ես դրանց կավելացնեի չորրորդը, որ պետք է պահի հայրենիքի սահմանները: Ես ցանկանում էի ուսումս շարունակել, նոր գալ բանակ, այն էլ չստացվեց, ցավոք սրտի: Մի կողմից էլ սա ավելի լավ է, հասունացած կգնամ եւ ավելի լավ իմ գործունեությունը կշարունակեմ»,- NEWS.am-ին ասաց Գոգին Լոլոյանը:

Գյումրեցի Գոգինն ընդունվել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմաթիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ, սակայն անվճար համակարգից դուրս մնալուց հետո զորակոչվել է բանակ:

«Մաթեմատիկայից շատ լավ եմ, իմ սիրած առարկան է, քննություններս բարեհաջող տվեցի երկու 19-ն էի ստացել, բայց անվճար չանցա, զորակոչվեցի բանակ, կգնամ եւ ուսումս անպայման կշարունակեմ»,- ասաց զինծառայողը:

Գոգինը ժամանակ առ ժամանակ մարտական դիրքերում է լինում: Ասում է՝ գիտակցումից, որ իրեն ու հակառակորդին ընդամենը մետրեր են բաժանում, ավելի հասուն ու զգոն է դարձել:

«Դիրքում առաջին հերթին կարեւոր է լուրջ տրամադրված լինելը, որովհետեւ ամեն քայլ քեզ համար կարող է ճակատագրական լինել, ամեն անլուրջ քայլ կարող է քեզ համար վերջինը լինել: Իսկ եթե ուշադիր ու զգոն լինես, ծառայությունդ կատարես պատշաճ մակարդակով, հաստատ ոչ մի բան չի սպառնա»,- ասաց Գոգինը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս