Բաժիններ՝

Արզու Աբդուլաևա. «Ասում են՝ Պուտինը Իլհամ Ալիևից 5 միլիարդ դոլար կաշառք է ստացել»

Tesankyun.am-ը գրում է. Մայիսի 16-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած աշխատանքային խմբի հանդիպմանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Արզու Աբդուլաեւան անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, հակամարտության մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարությանն՝ ասաց.

« 2013թ.-ի վերջին, կարծեմ հոկտեմբերին, Պուտինը եկավ Ադրբեջան:  Նա հենց այնպես չեկավ, այլ եկավ, որպեսզի իր առաջ ծնկի բերի Ադրբեջանը: Առաջին հերթին՝ նա մեր առաջնորդից ստացավ ահռելի կաշառք: Ասում են, մենք ճշգրիտ չենք կարող ենք իմանալ, ասում են ՝ ոչ ավել, ոչ պակաս, դա 5 միլիարդ դոլար է: Ստացավ, եւ ձեւ արեցին, որ Ադրբեջանը իբր Ռուսաստանից ինչ-որ զենք է գնել; Իրականում , դա հնոտիք է եւ բացարձակապես պետք չէր:

Դրանից 3 ամիս անց Իլհամը մեկնեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողով եւ նա փորձեց, իհարկե , դուրս գալ Պուտինի ուժեղ ազդեցությունից եւ պահանջից, նա խոսեց գագաթնաժողովից հետո … առաջին հերթին՝ շատ լավ ելույթ ունեցավ, պետք է արդարացի լինել,ելույթ ունեցավ շատ անսպասելի եւ նույնիսկ նման բան ասաց ՝ մենք ձեզ հետ այնքան կլինենք , որքան դուք կուզեք, այսպես՝ եզոպոսյան լեզվով: Հետո փակ դռների հետեւում հանդիպում եղավ եւ պարզ դարձավ , որ նրանք պայմանավորվեցին մերձանալ ՆԱՏՕ-ին ն, Եվրամիությանը, ասոցացիոն անդամակցություն եւ այլն: Դա հունվարի 17-ին էր: Կարո՞ղ եք պատկերացնել, թե հատկապես հունվարի 17-ին ի՞նչ սկսվեց սահմանում:

Ոչ միայն փոխհրաձգություն սկսվեց, ոչ միայն դիպուկահարները կրակեցին, պարզապես սկսվեցին ճակատամարտեր, եղավ մարտ, որը շարունակվեց 4 օր՝ հունվարի 17-21-ը: Հետաքրքիր է, որ նման իրավիճակները 2014թվականի ընթացքում պարբերաբար կրկնվեցին, ոչ այնքան ուժեղ մայիսին, ուժեղ՝ հոկտեմբերին եւ նոյեմբերին:

Ի վերջո Իլհամ Ալիեւը վերջնականապես հանձնվեց, եւ մայիսի վերջից Ադրբեջանում սկսվեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունները ,եւ Իլհամ Ալիեւը գործնականում կրկնեց նույն ներքին քաղաքականությունը, ինչ Պուտինն իրականացնում է Ռուսաստանում. քաղաքացիական բոլոր ակտիվիստները եւ իրավապաշտպանները հայտարարվեցին ժողովրդի թշնամի, միջազգային իմպերալիզմի, կապիտալիզմի գործակալներ եւ այլն, հետապնդումների , պնդօղակների ձգման, ձեռքերի ոլորման քաղաքականությունը, ցավոք, մինչ օրս շարունակվում է, ոչինչ չի նպաստում ոչ խաղաղարարությունը, ոչ մարդու իրավունքներին, ոչ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս