Բաժիններ՝

Ոսկյա թևքաճարմանդը հափշտակել էր չորս տարի առաջ

Ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած 1979 թ. ծնված Քրիստինե Գ.-ն հաղորդում էր տվել, որ 2011 թ. ամռանն իր ծանոթ Գուրգեն Գ.-ն Կենտրոն վարչական շրջանի տարածքում, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, հետագայում գումարը վճարելու պայմանով, իրենից վերցրել է ոսկյա թևքաճարմանդ, սակայն այդպես էլ ոչինչ չվճարելով` հափշտակել է այն:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Գուրգեն Գ.-ն ներկայացել է բաժին:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս