Ընկերոջը թմրամիջոց է հյուրասիրել
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սամվել Ա.-ին:
Խուզարկությամբ նրա ձեռքին եղած պոլիէթիլենային պարկի մեջից հայտնաբերվել է սննդի սոդայի բացված տուփ, որում առկա էր 10 մլ տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչ` գորշ գույնի 2 մմ հաստության բամբակով, «պիրալգին» գրառմամբ 2 դատարկ տուփ, առանց գրառման դեղահաբերի դատարկ 4 տուփ, լուցկու 4 տուփ, «պիպոլֆեն» գրառմամբ դատարկ սրվակ, 30 մգ տարողությամբ 5 տոկոսանոց յոդի դատարկ 2 տարա, մեկական 1.5 լ և 1 լ տարողության պոլիէթիլենային թափանցիկ շշեր, որոնց հատակին առկա էր 2 սմ բարձության սպիտակադեղնավուն մածուցիկ նյութ:
Սամվել Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որն իրեն է տվել իր ընկեր
Մանվել Բ.-ն՝ օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մանվել Բ.-ի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: