Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վարդան Գ.-ին:
Ավարտվել է մայիսի 18-20-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի և ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Մայիսի 22-26-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 հատ պարկուճ, 3 հատ գնդակի միջուկ։
Վարկային պորտֆելների փոփոխությունները թույլ են տալիս պատկերացում կազմել, թե բանկերն ինչպես են փոխել «նախասիրությունները» և վարկավորման մեջ որ ոլորտներին են սկսել տեղ տալ
Արմավիրի մարզում կատարված սպանության մանրամասները:
Վիզայի ազատականացման մասին անգամ խոսք չի լինի Ռիգայի հռչակագրում:
Պորոշենկոն ակնկարկել է, որ եվրոպական կողմը փորձել է Ուկրաինային պարտադրել անընդունելի փոխզիջում:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վարդան Խ.-ին և 1967 թ. ծնված Հարություն Կ.-ին:
Լավրովը նկատել է, որ, Իրաքից բացի, ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում են հայտնվել նաև Սիրիան ու Եգիպտոսը:
Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված՝ Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը (SOHR):
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է վեց ամսով երկարաձգել անալոգային հեռարձակումից թվայինի անցումը:
«Ընդհանրապես նորմալ քաղաքակիրթ երկրներում նման դեպքերից հետո անմիջապես Ոստիկանությունը հետաքննություն է սկսում և բացատրություն է ներկայացնում, բայց քանի որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր չէ, և հատկապես Սյունիքի մարզի մարզպետի ընտանիքի անդամների հետ կապված կան բազմաթիվ հանցագործություններ, որոնք անպատիժ են մնացել, դրա համար Ոստիկանության հայտարարությանը հավատալ պետք չէ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հարթակներում քայլեր է ձեռնարկում՝ կանխելու համար Մուրսիին մահապատժի ենթարկելը:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը:
Այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքվեց, թե բացի մամուլի հրապարկումներից, տեսանյութն ինչո՞ւ հիմք չեն ընդունում: Նա նշեց, որ նաև հրապարկումներ են եղել, որ ակնհայտ էր լուրջ գործի առկայությունը, օրինակ՝ հաշիվ ֆակտուրաներով հրապարակվում էին կեղծարարություններ, բայց ոչ մի բան չարվեց:
«Ինձ համար կարևոր է մի փաստ՝ ապացուցվեց այդ անձի մեղավորությունը, դատի կտամ՝ անկախ կատարածից: Ապացուցվեց, որ անմեղ է, ինչ հասարակական ընկալում, ինչ պահանջ և կարծիք լինի՝ երբեք դատի չեմ տա»:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը:
Մայիսի 21-ին, ժամը 04.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատժամիջոցներից Հունաստանի կրած կորուստները մեկ տարում կազմել են մոտ 4 միլիարդ եվրո:
Ավետ Ամիրխանյանը ծնվել է 2009 թվականին Լոռու մարզի Թեղուտ գյուղում, ծնողների ավագ զավակն է: Դժվար ծննդաբերության հետևանքով երեխան ձեռք է բերել հետծննդյան տրավմա:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ մայիսի 20-ին հնչած կրակոցների գործով երեկվանից բազմաթիվ քաղաքացիներ եհ հարցաքննվում:
Սաֆավիի այս հայտարարությունը հնչել է՝ ի պատասխան Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի խոսքերի:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկաներին հրավիրել է ս.թ. մայիսի 31-ին ժամը 12.30-ին Արտաշատում մասնակցել իր նախաձեռնությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը:
Գ.Կոստանյանը պատասխանեց, թե նախաքննությունը հսկողությունից պետք առանձնացված լինեն ամբողջությամբ. «Դա, իհարկե, նվազման պատճառներից մեկն է հանդիսանում: Նախկինում, երբ առանձնացված չէր, այդ աշխատանքը կատարվում էր սովորույթի վրա, բայց հիմա փաստաթղթային շրջանառության պատճառով աճել է ժամկետը: Թեև պրոցեսը դարձել է ոչ արդյունավետ, այնուամենայնիվ արդյունքի վրա չի ազդել: Ես կարծում եմ, որ պետք է բերենք նրան, որ առնվազն փաստաթղթաշրջանառությունը կարգավորվի, որ ժամանակի կորուտ չլինի»:
Տեսնելով այն ավտոմեքենայի լուսանկարները, որի վրա բազմաթիվ անցքեր կան, կրակոցի հետքեր կան, ուղղակի շատ զարմանալի է, որ այդքան կրակոցներից որևէ մեկը՝ այդ մեքենայի փոքրիկ սալոնի մեջ գտնվող 3 անձանց որևէ մեկին որևէ քերծվածք ու վնասվածք չի պատճառել, ինչը շատ լուրջ կասկածներ է առաջացնում:
Խորհրդանշական հայտ-նամակները ստորագրել են այդ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Նկատի առնելով 2014թ. տեղի ունեցած մի շարք դեպքերը, մասնավորապես Եղվարդի մանկապարտեզում երեխաների զանգվածային թունավորումը, կառավարությունը վերացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջության պահպանման տեսչության դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ստուգում անցկացնելու արգելքը:
Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը երբևէ օտարազգիներին թույլ չի տա ստուգումներ անցկացնել երկրի ռազմական կենտրոններում:
Մայիսի 20-ին մահացել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից և վետերան, հայրենի գյուղի՝ Գետաշենի ինքնապաշտպանության (1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիսը) համակազմակերպիչ և գործող հրամանատար Հայկազ Մեժլումի Սեյրանյանը: