Որո՞նք են Թուրքիայի ամենաանվտանգ քաղաքները

Քաղաքների կյանքի որակի և անվտանգության տվյալներն ուսումնասիրող Numbeo ընկերությունը հրապարակել է Թուրքիայի 2026-ի անվտանգության ինդեքսով ամենաանվտանգ հինգ քաղաքների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հետազոտության մեջ դիտարկվել են մի շարք չափանիշներ, այդ թվում՝ քաղաքներում հանցավորության ընդհանուր մակարդակը, ցերեկային և գիշերային ժամերին միայնակ քայլելու անվտանգությունը, գողությունները, կողոպուտներն ու մարդկանց վրա հարձակումները։

Թուրքիայի 5 ամենաանվտանգ քաղաքներն ըստ 2026-ի տվյալների՝

Բուրսա – 71.3 միավոր (աշխարհում՝ 69-րդ տեղ)
Անթալիա- 70.7 միավոր (աշխարհում՝ 71-րդ տեղ)
Իզմիր – 66.8 միավոր (աշխարհում՝ 93-րդ տեղ)
Անկարա – 60.5 միավոր (աշխարհում՝ 136-րդ տեղ)
Ստամբուլ – 52 միավոր (աշխարհում՝ 171-րդ տեղ)

100 միավորանոց սանդղակում 50-100 միավորները համարվում են «բարձր անվտանգություն»։ Այս չափանիշով Թուրքիայի ցանկում 52 միավոր ստացած Ստամբուլը համաշխարհային վարկանիշում համեմատաբար ցածր դիրք է զբաղեցրել, մինչդեռ Բուրսայի ցուցանիշը զգալիորեն գերազանցել է անվտանգության բարձր մակարդակի շեմը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30