Բաժիններ՝

Թեղուտցի փոքրիկը մեր օգնության կարիքն ունի

Ավետ Ամիրխանյանը ծնվել է 2009 թվականին Լոռու մարզի Թեղուտ գյուղում, ծնողների ավագ զավակն է: Դժվար ծննդաբերության հետևանքով երեխան ձեռք է բերել հետծննդյան տրավմա:

Սկզբնական շրջանում մասնագետ բժիշկը ախտորոշել է Պերինատալ էնցեֆալոպաթիա, այնուհետև երեխային վերջնական ախտորոշել են Մանկական ուղեղային կաթված հիվանդությամբ:

Փոքրիկը պարբերաբար բուժումներ է ստանում Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում, ինչի արդյունքը նկատելի է:

Սակայն 2015 թվականի հունվարին ծնվում է նրանց ընտանիքի 2-րդ զավակը և ընտանիքի հոգսը ավելի է ծանրանում բավարար միջոցներ չունենալու պատճառով, միակ աշխատուժը Ավետի հայրն է: Թեղուտի մի խումբ երիտասարդներ՝ մտահոգվելով փոքրիկի առողջության համար, դիմում են հանրությանը հնարավորինս սատարել Ավետի բուժման ծախսերին:

Տեղեկությունների համար զանգահարել +37495 39 86 56 հեռախոսահամարին: Ավետի համար ՎՏԲ-բանկում (SWIFT: ARMJAM22) Գոռ Նորեկյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 16019028642900 ՀՀ դրամ, 16019028642901 ԱՄՆ դոլար (SWIFT: CITIUS 33), 160190228642902 ԵՎՐՈ, 16019028642903 ՌԴ ռուբլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս