Բաժիններ՝

Քիմ Քարդաշյան Վեսթ.  «Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն»

Քիմ Քարդաշյան Վեսթը Հայոց ցեղասպանության մասին բացառիկ հոդված է հրապարակել հեղինակավոր Time ամսագրում, որում նա անդրադառնում է իր նախնիների պատմությանը, Հայաստան կատարած այցելությանը: Հրապարակումը ներկայացնում ենք ստորև:

* * *

Քիմ Քարդաշյան Վեսթ, TIME  100 դափնեկիրներից մեկը, հեռուստատեսային անձ, գործարար, վերջերս այցելեց Հայաստան, որտեղ նա հանդիպեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Քարդաշյանը Վեսթը TIME-ի համար պատրաստած բացառիկ էսսեում անդրադառնում է իր ժառանգությանը և Ցեղասպանության 100-ամյա տարելիցին։

Երբ մենք մեծանում էինք, այն ամենը, ինչ անում էր իմ հայրը՝ մեր ժառանգության մասին խոսելն էր:

Դա մեր կյանքի մեծ մասն էր կազմում. մենք ուզում էինք ուտել հայկական սնունդ, մենք լսում էինք պատմություններ. մեր հայրն իսկապես շիտակ պատմություն էր պատմում:

Նա մեզ պատմել էր, որ, երբ այդքան հայեր տեղափոխվել են իրենց հայրենիքից, նրանք իրենց ազգանուններից հանել են «յան» մասնիկը, քանի որ վախենում էին, որ իրենց կսպանեն:

«Ինչ էլ որ անեք, աղջիկներ, երբեք չփոխեք ձեր ազգանունը. այն Քարդաշյան է»,- ասում էր մեր հայրը:

Նա շատ հնչեղ էր խոսում և ուզում էր, որ մենք երբեք չմոռանանք, թե որտեղից ենք եկել:

Իմ նախանախատատիկն ու պապիկը եկել են Լոս Անջելես՝ Հայաստանից, 1914 թվականին, Հայոց ցեղասպանությունից անմիջապես առաջ:

Մենք գոյություն ունեցող ընտանիք չենք թողել Հայաստանում:

Եթե նրանք փախուստի չդիմեին, մենք հիմա չէինք լինի: Այնքան շատ մարդիկ կային, ովքեր կորցրին իրենց ընտանիքները, և վերջինների սպաության մասին պատմություններն այնքան հոգեցունց են, որ երբեք չեն մոռացվի:

Ցեղասպանությունը հիշելու գլխավոր նպատակն այն է, որ նման բան այլևս չկրկնվի: 1.5 միլիոն մարդիկ դաժանաբար սպանվել են, և ինչ-որ երկիր համարձակվում է ձևացնել, թե նման բան չի՞ եղել: Ես կարծում եմ՝ դա սխալ է:

Երկար ժամանակ իմ ընտանիքը ցանկանում էր վերադառնալ Հայաստան: Հայրս շատ կցանկանար գնալ: Իմ տատիկն ու պապիկը նույնպես ցանկանում էին վերադառնալ, ինչպես նաև՝ իմ նախատատիկն ու նախապապիկը: Բայց նրանցից ոչ մեկն ի վիճակի չէր գնալ հայրենիք:

Իմ քույր Քլոեն, իմ դուստր Նորթը և ամուսինս՝ Քանիե Ուեսթը, միասին վերջապես այս ամիս գնացինք Հայաստան: Այնքան շատ մարդիկ են ինձ մոտեցել և ասել, որ չեն իմացել, որ եղել է Ցեղասպանություն: Այս խնդրով շատ հայեր չեն զբաղվում: Մենք պետք է ուշադրություն հրավորենք այս հարցի վրա, իսկ դա նշանակում է, որ ձեռքներս ծալած չպետք է նստենք:

Եկել է խոսելու ժամանակը, և յուրաքանչյուրը կարող է մի փոքր օգնել:

Ես շարունակելու եմ հարցեր հնչեցնել և պայքարելու եմ, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի:

Ես ուզում եմ, որ ԱՄՆ նախագահ Օբաման օգտագործի «ցեղասպանություն» բառը: Շատ հիասթափեցնող է, որ նա՝ որպես նախագահ, չի օգտագործում այդ բառը: Սակայն մենք կարծում ենք, որ այս տարի նա վերջապես դա կանի:

Եկել է ժամանակը, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այն մարդիկ, ովքեր ապրում են այսօր Թուրքիայում, մեղավոր չեն այն ամենում, ինչ կատարվել է հարյուր տարի առաջ:

Ես կարծում եմ, որ եթե նրանք ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ամեն ոք կարող է զարգանալ:

Ես հավատում եմ առաջընթացի հավանականությանը և լուսավոր ապագային, բայց հնարավոր չէ շարժվել առաջ՝ առանց անցյալն ընդունելու:

Չի կարելի նման անհարգալից վերաբերմունք ցուցաբերել:

Կա մի մանուշակագույն նշան, որը բոլորը կրում էին՝ որպես հարյուրամյա Հայոց ցեղասպանության հիշատակի խորհրդանիշ: Երբ ես հանդիպեցի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, նա իր նշանը նվիրեց ինձ: Մանուշակագույնն իմ դստեր ամենասիրելի գույնն է, այդ պատճառով նա ուզում է այդ նշանը կրել ամեն օր: Երբ նա մեծանա, ես նրան կբացատրեմ, թե ինչ է այդ նշանը խորհրդանշում: Ես կիսով չափ եմ հայ, սակայն միշտ զգացել եմ իմ հայկական ինքնության ուժը և ուզում եմ, որ իմ դուստրն էլ ունենա այդ նույն զգացումից:

Իմ նախնիները շատ համարձակ են եղել, որ կարողացել են իրենց ողջ ընտանիքը տեղափոխել: Ես հարգում եմ նրանց հիշատակը և փոխանցում եմ նրանց մասին հիշողությունները դստերս:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս