
Ավտովթար՝ Սևքարեցի Սաքոյի փողոցում

Ապրիլի 25-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34ZD248 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա., ծնվ.1992թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը: Զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն