Բաժիններ՝

Կինը ծեծել է հարևանուհուն՝ երաժշտության բարձր ձայնի համար

Դատարան է ուղարկվել Արտաշատի բնակչուհիներից մեկի դեմ հարուցված քրեական գործը: Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր հարևանուհուն պատկանող հանրակացարանի սենյակում, որտեղ կենցաղային հարցի շուրջ, այն է` երաժշտության ձայնը բարձր անելու վերաբերյալ վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով և ոտքով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ բազմակի հարվածների հետևանքով հարևանուհու` պարանոցի ձախ կեսի քերծվածքի, ձախ դաստակի, ձախ ձեռքի 5-րդ մատի, ձախ բազկի, ձախ կրծքի, աջ ազդրի, աջ հետույքի, աջ սրունքի արյունազեղումների ձևով պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Կնոջը մեղադրանք է առաջադրվել ծեծի համար (ՀՀ քրեական օրսնգրքի 118-րդ հոդված):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նշենք, որ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս