
Փլվել է Գյումրու նախկին «Կինո Հայաստան» շենքը

Asparez.am-ի փոխանցմամբ` երեկ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, աստիճանաբար փլուզվել է Գյումրու Շարլ Ազնավուրի հրապարակում գտնվող նախկին «Կինո Հայաստանը»: Շենքի փլուզման մասին տարածքի բնակիչներն իմացել են բարձր աղմուկից: Ականատեսների խոսքերով` սկզբից աստիճանաբար ընկել են հին շենքի քարերը, ապա մեծ աղմուկով փլուզվել է շենքի տանիքը:
Տարածքին կից` մոտ 10-20 մետր հեռավորության վրա է տեղադրված Կարապետյանների տնակը, որտեղ 7 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է արդեն 4-5 տարի: Բարեբախտաբար, փլուզումից չեն տուժել տարածքի բնակիչներն ու անցորդները:
Տարածքի բնակիչները, նաեւ կից գործող խանութի աշխատակիցները վախեցած էին կատարվածից, թեպետ գուշակում էին, որ մի օր շենքը փլուզվելու էր:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: