Բաժիններ՝

Ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում. «սահմանն» անցնողները մի քանի զննության են ենթարկվում

Այսօր առավոտից Շահումյան հրապարակի մոտ հավաքված System of a down-ի երկրպագուները քիչ առաջ կարողացան մտնել Հնարապետության հրապարակ: Կեսօրին արդեն բոլորը «տնավորվել» էին Շահումյան հրապարակի տարածքում: Ֆանատները բազամազան էին, բազմագույն, ու բազմաթիվ, և իսկապես, կարելի է ասել, որ ռոքն ազգություն չի ճանաչում: Հրապարակում հավաքվածների մեջ մեծ թվով օտարազգիներ կան, որոնք հատուկ համերգի համար են ժամանել Հայաստան, կային նաև մարդիկ, որոնք լսել էին Ցեղասպանության մասին ու ցանկացել այս օրերին լինել հայերի կողքին:

Ժամերն անցնում էին, բայց դեռ չէին բացվում «սահմանները», ու հանկարծ ֆանատներից մի քանիսը հոգնեցին սպասելուց ու «փախուստի» դիմեցին՝ ճեղքելով ոստիկանների հայացքները: Րոպեներ անց ոստիկանները սկսեցին մեկ առ մեկ ներս թողնել, ու վերջապես առաջին «տամոժնին» անցան բոլորը: Տեղաշարժվեցին երկաթներն ու սկսվեց «մարաթոնյան վազքը», բայց ռոքի սիրահարներին դեռ երկրորդ ու ավելի խիստ «սահմանն» էր սպասվում: Այս անգամ բոլորը ստիպված եղան բացել իրենց պայուսակները, դատարկել ձեռքի շշերը, շատ իրեր նետել աղբարկղը, ու մանրամասն բացատրել ոստիկաններին, թե ինչ կա իրենց պայուսակում…

Երկրորդ «սահմանն» էլ հաղթահարեցինք ու հիմա սպասում ենք System of a down-ին, սպասում ենք, այո, դեռ սպասում…

SOAD-Amali (47) SOAD-Amali (18) SOAD-Amali (19) SOAD-Amali (22) SOAD-Amali (38) SOAD-Amali (45) SOAD-Amali (25) SOAD-Amali (23)

Լուսանկարները՝ ԱՄԱԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս