Վրաստանն օրենսդրության բարելավման համար ԵՄ-ից կստանա 8 միլիոն եվրո

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն ու Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Հերմանն այսօր համաձայնագիր են ստորագրել, որը Վրաստանին կօգնի իրագործել Ասոցացման համաձայնագրի առաջնահերթությունները:

Համաձայնագիրը նախատեսում է 8 միլիոն եվրո հատկացնել շրջակա միջավայրի ոլորտում Վրաստանի օրենսդրության բարելավմանը և հանրային գերատեսչությունների աշխատանքը թափանցիկ դարձնելուն:  Ծրագրի շրջանակներում այդ գերատեսչությունները կստանան փորձագիտական օգնություն, որպեսզի բարելավեն սպասարկումը կոնկրետ սեկտորներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930