Բաժիններ՝

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 2.5%-ով

2015 թվականի հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 102.5։ Այսինքն՝ տնտեսության ակտիվությունը 2.5%-ով աճել է։ Իսկ մարտին՝ փետրվարի համեմատ, ակտիվությունն աճել է 13.1%-ով։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից այս հրապարակված զեկույցում, որն արտացոլում է ՀՀ տնտեսության նախնական ցուցանիշները 2015 թվականի առաջին եռամսյակի համար։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 18-ին, անդրադառնալով ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին, կարծիք էր հայտնել, որ չնայած կան բազմաթիվ բացասական կանխատեսումներին՝ ՀՀ տնտեսությունը 2015 թվականին արձանագրելու է տնտեսական աճ։

«Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն և կարծում եմ, որ մենք կունենանք 2,5-3 տոկոսի տնտեսական աճ, և ես համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում»,-նշել էր նա։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս