Բաժիններ՝

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` ապրիլի 16-ին, ժամը 13:00-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման է ենթարկվել ապրիլի 15-ից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող, 1988 թ. ծնված Ալիկ Ն.-ն:

Ապրիլի 16-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղու 66 շենքի բնակարանի նկուղում հայտնաբերվել և բերման են ենթարկել 1991 թ. ծնված Մաթևոս Ս.-ին, որը մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 2-րդ մասի 9-րդ կետի և 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքներով:

Ապրիլի 16-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի և Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները Բյուրեղավան քաղաքի Ս. Վարդանյան փողոցի 22 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել ապրիլի 11-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1981 թ. ծնված Աշոտ Բ.-ին:

Ապրիլի 16-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Դալար գյուղում հայտնաբերել են 1968 թ. ծնված Մակար Ա.-ին, որը ապրիլի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս