«Ես այսօրվանից չեմ ուզում հանդես գալ որպես ժիրայր Սէֆիլյանի եղբայր». Թորոս Սէֆիլյան
Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների ելույթ ունեցավ կալանավորված ժիրայր Սէֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սէֆիլյանը: Նա հայտարարեց, որ կան իրենց ընդդիմադիր համարող որոշակակի քաղաքական ուժեր, որ Սփյուռքի անունից խոսելով՝ հայտարարել են, թե լիբանահայությունը դեմ է իրենց շարժմանը։ Նա հայտարարեց, որ այդ ուժերը ստում են, քանի որ Սփյուռքի շատ ներկայացուցիչներ պատրաստվում են հայկական դեսպանատների առաջ բողոքի ակցիաներ անցկացնել։
Նա տեղեղեկացրեց, երեկ արդեն նման բողոքի ակցիա եղել է Լոս Անջելեսում։
«Ես այսօրվանից չեմ ուզում հանդես գալ որպես ժիրայր Սէֆիլյանի եղբայր, այլ որպես ժիրայր Սէֆիլյանի զինակից»,- հայտարարեց նա։
Նշենք, որ այստեղ ստորագրահավաք է տեղի ունենում՝ ի պաշտպանություն կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամների։