«Սա նման է նրան, որ սիրո առաջարկություն անող մեկին մեղադրեն բռնաբարության փորձի մեջ». Պարույր Հայրիկյան

Ազատության  հրապարակում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։  Նա հայտարարեց, որ իր  ներկայնությունը վկայում է այն մասին, որ թեև իրենք մարտավարական  հարցերում տարակարծություններ ունեն «Հիմնադիր Խորհրդարանի» հետ, բայց մարդու իրավունքների հարցերում բոլորս պետք է միասին լինենք։  Նա տեղեկացրեց նաև, որ երեկ չորս կուսակցությունների   ղեկավարների հանդիպման ժամանակ, որոնցնից մեկը ԱԻՄ-ն է՝  որոշում է կայացվել,   որ չխոչընդոտեն այն  կուսակցականներին, որոնք ուզում են մասնակցել նմանատիպ  հավաքների։

«ԱԻՄ-ը  որոշում է կայացրել,  որ պետք սատարի այն  միջոցառուներին, որոնք  միտված են ի պաշպտանություն  հանիրավի  ձերբակալավածների»,- հայտարաեց ԱԻՄ  առաջնորդը։

Խոսելով ՀԽ անդամներին կալանավորելու Քննչական կոմիտեի պաշտոնական մեղադրանքի մասին, այն է՝ անկարգություններ հրահրելու փորձ, պարույր Հայրիկյանն ասաց. «Սա նման է նրան, որ սիրո առաջարկություն անող մեկին մեղադրեն բռնաբարության փորձի մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս