Ի պաշտպանության ՀԽ կալանավորված անդամների բողոքի ակցիան մեկնարկել է

Այս պահին Ազատության հրապարակում սկսվել է ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներ Գարեգին Չուգասզյանի, Ժիրայր Սէֆիլյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի և Վարուժան Ավետիսյանի բողոքի ակցիան, որին հաջորդելու է երթը:

Ակցիայի մասնակիցները եկել են Հայաստանի դրոշներով, «100-ամակն առանց ռեժիմի» շարժման պաստառներով և կալանավորվածների լուսանկարներով։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը 168.am-ին հայտնեց, որ իրենց երթուղին լինելու է Սայաթ Նովա-Աբովյան փողոցներերով դեպի Հրապարակ, այնուհետև Ամիրյան և Մաշտոցի փողոցներով վերադառնալու են Ազատության հրապարակ։

Մանրամասները առաջիկայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930